Տարածաշրջան11:16, 22 Օգոստոս 2016
Ըստ Sputniknews-ի` փոխվել է Ռոսաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը
Ըստ որոշ տեղեկությունների՝ Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նոր նշանակում է եղել: «Sputniknews» լրատվական կայքի թուրքական ծառայությունը նշում է, որ այդ մասին իրենց հայտնել է մի թուրք դիվանագետ, որի անունը, սակայն, չի հրապարակվում:
Պատասխանելով նոր դեսպանի նշանակման վերաբերյալ հարցին՝ նշյալ դիվանագետն ասել է. «Այո նշանակումը տեղի է ունեցել: Նոր դեսպանի թեկնածության վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել»:
Չի նշվում նաև նախկին դեսպան Ումիթ Յարդըմի փոխարինման պատճառը, հաշվի առնելով, որ նրա դիվանագիտական առաքելության ժամկետը չէր ավարտվել:
Նշենք, որ սույն տեղեկությունը առայժմ չի հաստատվել Թուրքիայի պաշտոնական շրջանակների՝ մասնավորապես արտաքին գործերի նախարարության կողմից:
Ավելի վաղ, երբ ռուս-թուրքական լարված հարաբերությունների ժամանակ խոսվում էր Յարդըմի փոխարինման մասին, նոր դեսպանի պաշտոնում շրջանառվում էր Հուսեյին Դիրիոզի անունը, որը Բրազիլիայում Թուրքիայի դեսպանն է: Աղբյուրը ենթադրում է, որ դեսպանի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել 2016թ. Թուրքիայում պատրաստված մի նախագծի հետ, ըստ որի, նախատեսվում է 50 երկրներում փոխել Թուրքիայի դեսպաններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Կիրիակոս Միցոտակիսը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օրակարգում երկկողմ հարաբերություններն են:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |