Տարածաշրջան08:18, 17 Օգոստոս 2016
Չավուշօղլուն և Քերին հեռախոսազրույց են ունեցել
Օգոստոսի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ կողմերը խոսել են մի շարք առանցքային հարցերի շուրջ:
Թուրքական «NTV» հեռուստալիքի լրատվական կայքը հղում անելով որոշ դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ հեռախոսազրույցի գլխավոր թեման եղել է իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը, ում թուրքական իշխանությունները մեղադրում են Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ: Կողմերը խոսել են հատկապես օգոստոսի 24-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի Թուրքիա կատարելիք այցի մանրամասների մասին:
Թուրքիայի արտգործանախարար ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ քննարկել է նաևՍիրիայի Հալեպ քաղաքի իրավիճակը, ինչպես նաև Սիրիայի Մունբիչ քաղաքում՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ սպասվող օպերացիայի մանրամասները: Աղբյուրը շեշտում է, թե նախօրեին Չավուշօղլուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Թուրքիային խոսք է տվել, որ այն բանից երբ, Մունբիչ քաղաքը ազատագրվի ԻՊ-ի զինյալներից, Սիրիայի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ուժերը, չեն անցնի Եփրատ գետի արևելյան ափը և կվերադառնան գետի արևմտյան ափ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |