Հասարակական09:36, 25 Հուլիս 2016
Թուրքիայում ձերբակալվելու ենթակա լրագրողների ցուցակում ներառվել է հայ լրագրող Հայկո Բաղդատը

Թուրքիայի սոցիալական ցանցերում տարածվել է մի ցուցակ, որի մեջ նշված են լրագրողների անուններ, որոնք պետք է ձերբակալվեն: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը հայտնում է, որ տեղեկությունը սկսել են տարածել այն օգտատերերը, որոնք սերտ կապեր ունեն իշխանական շրջանակների մեջ:
Օրինակ՝ Twitter-ում «Başkentçi» անունով օգտատերը հրապարակել է 73 լրագրողի անուն: Այս ցուցակում ներառվել է նաև հայ լրագրող, հոդվածագիր Հայկո Բաղդատի անունը: Վերջինս նշելով, որ իրավիճակը ծիծաղելի է, հույս է հայտնել, որ այս անսպասելի ողբերգությունը հաղթահարելով, ավելի շատ են պայքարելու ժողովրդավարության համար:
Թուրքական մեկ այլ կայք՝ «internethaber»-ը, ուշադրություն է հրավիրում Twitter-ում Բաղդատի վերջին գրառման վրա, որտեղ նա գրել էր, որ կիսագործնական այցով Աթենք եմ գնում և չասեն, թե ինքը փախել է:
Կայքը նշում է, որ ձերբակալվելու են այ լրագրողները, որոնք, ըստ պնդումների, առնչություն ունեն գյուլենական համայնքի հետ:
Նշենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը ձախողվել էր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեղաշրջման փորձի մեջ մեղադրել էր ամերիկաբնակ թուրք կրոնական գործիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին և նրա ստեղծած շարժումը, որին թուրքական լրատվամիջոցներն անվանում են զուգահեռ կառույց կամ ֆեթուլլահի ահաբեկչական կազմակերպություն: Հեղաշրջման փորձի ձախողումից հետո Թուրքիայով մեկ սկսվեցին ձերբակալությունների մեծ ալիք, պետական տարբեր գերատեսչությունների շուրջ 45 հազար աշխատակից ազատվեց աշխատանքից և/կամ ձերբակալվեց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։
«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։
Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |