• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
06 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:58, 20 Հուլիս 2016

Գաղտնազերծած փաստաթուղթ. «Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար 400 մանդատի կարիք է զգացվելու»

Գաղտնազերծած փաստաթուղթ. «Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար 400 մանդատի կարիք է զգացվելու»

Հանրահայտ «WikiLeaks»-ը Թուրքիայի իշխանական օղակներին վերաբերող հազարավոր գաղտնի փաստաթղթեր է հրապարակել: Ինչպես հայտնի է՝ վերջին օրերին Twitter-ի իր միկրոբլոգում «WikiLeaks»-ը հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է գաղտնազերծել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) պատկանող  շուրջ 300.000 էլեկտրոնային նամակ, ինչպես նաև Թուրքիայի քաղաքական դաշտին վերաբերող շուրջ 500.000 փաստաթուղթ:

Այն բանից հետո, երբ «WikiLeaks.org» կայքում հայտնվել են նշված նամակագրություններն ու փաստաթղթերը, կայքի հասանելիությունը  Թուրքիայի տարածքում արգելափակվել է:

Ստորև ներկայացնում ենք «WikiLeaks»-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկը, որը գործակալության կայքում ներկայացված  է «ԱԶԿ»-ի՝ 2015թ. խորհրդարանական ընտրությունների հավանական ծրագրերը» վերանգրով: Հոդվածի հեղինակը չի նշվում, սակայն ներկայացվող վերլուծությունը բավական ուշագրավ կերպով ցույց է տալիս, որ  Թուրքիայի իշխող կուսակցությունը ցանկացած պարագայում հաղթելու էր 2015թ. խորհրդարանական ընտրություններում:

Փաստաթուղթը բաղկացած է երեք հավանական տարբերակների նկարագրությունից և եզրակացությունից:

1. Տարբերակ 

Ի՞նչ գնով էլ լինի՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ընտրություններում չպետք է հատի քվեների նվազագույն տոկոսային շեմը: Այդ նպատակով ամեն տեսակի ճնշումներ կգործադրվեն, նրանց բոլոր կառույցներին հարձակումներ կկազմակերպվեն՝ ժողովրդի անվան տակ: Դրա շնորհիվ ԱԶԿ-ն կապահովի 300 և ավելի պատգամավորական մանդատ և մյուս կուսակցություններից մեկին՝ ԺԴԿ-ին (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն-  CHP)  կամ ԱՇԿ-ին (Ազգայնական շարժում կուսակցություն- MHP) շատ մեծ, անհավանական խոստումներով  գրավելով՝ կնպաստի Էրդողանի նախագահ դառնալուն:

Այլ կուսակցություններից ԱԶԿ-ի օգտին քվեարկողները կստանան ամեն ինչ՝ փող, պաշտոն: Եթե դա տեղի չունենա, ապա Էրգենեկոնի հետ համաձայնության գալով «Բայկալի» նմանությամբ մի ծրագիր կիրականացվի. բոլորին կին կվաճառեն, սեքսուալ բնույթի տեսագրություններով շանտաժի կենթարկեն: Այդ նպատակով գաղտնի պայմանավորվածություն ձեռք կբերվի Փերինչեքի հետ:

Եթե այս ծրագիրն էլ չօգնի, ապա ազգային հետախուզական ծառայության հետ համաձայնության գալով՝  ամենուր կհնչեցվեն մյուս կուսակցութունների ներկայացուցիչներին ուղղված մահվան և բանտարկության սպառնալիքներ: Այսինքն, ԱԶԿ-ն ամեն ինչ կանի, անգամ մարդասպանության կգնա՝ իրեն անհրաժեշտ 400  մանդատն  ապահովելու և Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար:

2. Տարբերակ  

Եթե ԺԴԿ-ն անցնի ձայների նվազագույն շեմը, ապա ԱԶԿ-ն ոչ մի կերպ չի կարող 400 մանդատ ապահովել: Այդ պատճառով էլ նախ երկրի հարավ-արևելյան շրջաններին ինքնավարություն կտրվի, ապա ազատ կարձակվի Օջալանը և կվաճառվի քրդերին. հարավ -արևելյան տարածքներ այլևս չենք ունենա: Բայց նույնիսկ այս դեպքում Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար 400 մանդատի կարիք է զգացվելու: Ուստի առաջին կետում նշված բոլոր միջոցները կկիրառվեն և պարտադրանքով, գաղտնի կերպով  ևս 30-40 պատգամավոր կգրավվի և 400 մանդատը կապահովվի: Էրդողանը նախագահ կդառնա:

Այսինքն, եթե ԱԶԿ-ն ընտրություններում ձայների 30 տոկոսը ստանա, ապա 400 մանդատ ապահովելն արդեն մանկական խաղ է: Այսպիսով, եթե խորհրդարանական ընտրություններում նույնիսկ կոալիցիա էլ ստեղծվի, միևնույնն է, երկիրը շարժվելու է դեպի անասելի քաոս և մասնատում:

3. Տարբերակ  

Եթե ԱԶԿ-ն չհավաքի ձայների 30 տոկոսը, ապա նրանց միայն մեկ տարբերակ է մնում՝ կեղծարարությամբ ստանալ այդ 30 տոկոսը: Իսկ դա կարող են անել քվեները հաշվող  կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վրա ճնշումներ և սպառնալիքներ կիրառելով: Այսպիսով, եթե ԱԶԿ-ն նույնիսկ ընտրողների 30 տոկոսի քվեները չստանա, միևնույնն է, շանտաժով ու բռնությամբ կհասնի դրան: Այն պաշտոնյաները, ովքեր չեն ցանկանա դրան ենթարկվել, կհեռացվեն պաշտոնից, կփոխարինվեն, նույնիսկ կսպանվեն:

Եզրակացություն. Այս բոլոր ծրագրերի համար «Էրգենեկոնի» օձերի կարիքն է զգացվում: Այդ պատճառով է, որ ԱԶԿ-ն նրանց ազատ է արձակել: Այդ նպատակով, հավանաբար, մեծ գումարներ  է փոխանցել նրանց և ամենաբազմազան խոստումներ տվել: Իսկ դրա դիմաց, ամենայն հավանականությամբ, «Էրգենեկոնն» և մաֆիան  ԱԶԿ-ին խոստացել են՝ ինչ գնով էլ լինի ապահովել 400 մանդատ»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը
09:56, 05 սեպ
Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։

Թուրք պաշտոնյան հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
16:59, 04 սեպ
Թուրք պաշտոնյան հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Կողմերը քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ վերցնել S-400-ները
Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ վերցնել S-400-ները

Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։

Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն
Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրք պաշտոնյան հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Թուրք պաշտոնյան հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Կողմերը քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը։

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}