Տարածաշրջան08:23, 19 Հուլիս 2016
Թուրքիայում քաղաքացիները կախաղան են հանել Ֆեթուլլահ Գյուլենի խրտվիլակը՝ պահանջելով մահապատիժ
Թուրքիայում զինվորականների նախաձեռնած ռազմական հեղաշրջման փորձից հետո իշխանությունների կոչով իրենց կողմնակիցները շարունակվում են հավաքվել փողոցներում ու հրապարակներում:
«Ժողովրդավարական հերթապահություն» իրականացնող և բավական ագրեսիվորեն տրամադրված քաղաքացիները Չորում քաղաքում իրականացրել են Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մահապատժի տեսարանի բեմադրումը:
Հեղաշրջման փորձի դատապարտող կոչերով հանդես եկող քաղաքացիները հրապարակում կախաղան են բարձրացրել թուրքական իշխանությունների կողմից հեղաշրջումը նախաձեռնելու մեջ մեղադրվող Գյուլենի խրտվիլակը:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` հավաքված մոտ 2 հազար քաղաքացիներ հեղաշրջման մասնակցածներին մահապատժի ենթարկելու կոչեր են արել:
Քաղաքացիներից մեկն էլ բարձրացել է մեքենայի վրա ու ցույց տվել իր կողմից պատրաստված պարանը, որն ըստ նրա պետք է օգտագործվի զինվորականներին մահապատժի ենթարկելու համար:
Նշենք, որ Թուրքիայում ազդեցիկ լծակներ ունեցող Գյուլենի հետևորդները ներգրավված են եղել հատկապես դատական համակարգում և ուժային կառույցներում: 2013թ. վերջում Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալից հետո իշխանությունները սկսել են ամբողջ համակարգը գյուլենականներից «մաքրելու» գործընթաց: Երկրում պարբերաբար իրականացվում են ոստիկանական հատուկ գործողություններ «զուգահեռ կառույցի» դեմ: Թուրքական իշխանական մամուլը «Գյուլենական համայնքն» անվանում է նաև «զուգահեռ կառույց» և ասոցացնում ահաբեկչության հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Կիրիակոս Միցոտակիսը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օրակարգում երկկողմ հարաբերություններն են:
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Ֆինանսական ոլորտի մասին վերլուծություններ իրականացնող ամերիկյան ընկերությունը կանխատեսումներ է արել Թուրքիայի դրամավարկային քաղաքականության և տնտեսության վերաբերյալ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |