Տարածաշրջան08:16, 18 Հուլիս 2016
Թուրքիայում հեղաշրջման հրահանգը ֆաքսով ստացվել է զինված ուժերի գլխավոր շտաբից
Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարած զինծառայողների ցուցմունքներից ուշագրավ տեղեկություններ են ի հայտ եկել: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հարցաքննվել են հատուկ նշանակության ուժերի հրամանատարության զինծառայողները, որոնք ձերբակալվել էին ձախողված գործողության շրջանակներում:
Զինծառայող Օսման Չ-ն հարցաքննության ժամանակ հայտնել է, որ հեղաշրջման փորձին մասնակցած զինվորները զինվել են նախագահականի պահակային գնդում: Իսկ գործողությունը սկսելու հրամանը ստացվել է զինված ուժերի գլխավոր շտաբից՝ ֆաքսի միջոցով:
«Հուլիսի 15-ին զորավարժություն անցկացնելու պատրվակով զինվորները բերվեցին նախագահականի պահակային գունդ: Այստեղ զինվորներին կամուֆլյաժ (ներկաքողարկում), զենք ու զինամթերք բաժանվեց», - պատմել է հատուկ նշանակության ուժերի զինծառայողը:
Այնուհետև զինծառայողները անվտանգության ապահովման պատրվակով ուղարկվել են Գյոլբաշըում գտնվող հատուկ ուժերի հրամանատարություն:
Հարցաքննությունների ժամանակ պարզվել է նաև, որ ֆաքսով ստացված հրանհանգում նշված է եղել, թե հրամանատարական կազմը պետք է փոխվի: Հրահանգում մասնավորապես արձանագրվել է, որ գործող հրամանատար Զեքաի Աքսաքալլըն հեռացվել է պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Սեմիհ Թերզին:
ՀԻշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել է: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 161 զոհ և 1440 վիրավոր: Ձախողված հեղաշրջման շրջանակներում Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում, մինչ այժմ ձերբակալվածների թիվ անցել է 6.000-ը, որոնց մեջ մեծ թիվ են կազմում անվտանգության և իրավաշտպան համակարգի բարձրաստիճան ներկայացուցյիչները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |