Միջազգային13:48, 13 Հուլիս 2016
Արժույթի միջազգային հիմնադրամ. «ԻՊ-ը նավթ է վաճառում Թուրքիային»
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հրապարակած «Սիրիայի պատերազմի տնտեսությունը» վերնագրով զեկույցի համաձայն՝ «Իսլամական պետություն» (ԻՊ- IŞİD) ահաբեկչական խմբավորումը Թուրքիային նավթ է վաճառում:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի փոխանցմամբ՝ ԱՄՀ-ն տվյալներ ունի այն մասին, որ ԻՊ-ը օրական 30.000-80.000 բարել անմշակ նավթ է վաճառում Իրաքին, Հորդանանին, Լիբանանին, Թուրքիային և հենց Սիրիայի կառավարությանը:
Նշվում է նաև, որ մի շարք սիրիական մանր ու մեծ ընկերություններ տեղափոխվել են Թուրքիա, իսկ իրենց արտադրանքը կրկին վաճառում են Սիրիային: Դրա շնորհիվ Թուրքիայից Սիրիա արտահանումը 2014թ. կրկին հասել է 1.8 միլիարդ դոլարի: Իսկ մինչ այդ՝ 2011թ. ծագած պատերազմի պատճառով դեպի Սիրիա արտահանման ծավալները կտրուկ նվազել էին: Օրինակ, 2012թ. այդ ցուցանիշը կազմել էր ընդամենը 500 մլն դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայանալիք նիստի օրակարգում են երկրի ներքին և արտաքին զարգացումները։
ԺՀԿ-ի առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ մի շարք քննարկումներ է ունենալու ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին հարցերի հետ կապված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |