Միջազգային07:25, 13 Հուլիս 2016
Գերմանացի պատգամավորը Էրդողանին «շանտաժիստ» և «ահաբեկչության հայր» է անվանել

Էրդողանի՝ գերմանացի քաղաքական գործիչներին Ինջիրլիք ռազմաբազա այցելելու թույլտվություն չտալու հանգամանքը Գերմանիայում խիստ արձագանք է առաջացել: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Բուդեսթագի պատգամավոր, Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբի նախագահ Սառա Վագենքնեխթը այս առթիվ խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահին:
Վագենքնեխթը Էրդողանին անվանել է «շանտաժիստ» և «ահաբեկչության հայր»: Խոսելով Թուրքիայի նախագահի մասին՝ գերմանացի պատգամավորը մասնավորապես ասել է .
«Գերանիայի կառավարությունը չի կարող շարունակել արտաքին քաղաքականության ոլոտում ինքն իրեն կախման մեջ դնել շանտաժիստից և ահաբեկչության հորից»:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող իրենց զինվորներին:
Ավելի ուշ՝ hուլիսի 8-9-ին Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած Էրդողան - Մերկել զրույցի ընթացքում ևս Գերմանիայի կանցլերին չէր հաջողվել Ինջիրլիք այցելության թույլտվություն ստանալ: Նման թույլտվության դիմաց Էրդողանը Մերկելից պահանջել էր հրապարակայնորեն հայտարարել, թե Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևը չի արտացոլում կառավարության տեսակետները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Այնտեղից օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:
Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։
Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:
Օրակարգում են եղել Գազայում տիրող իրավիճակն ու մի շարք այլ հարցեր:
«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |