Տարածաշրջան12:40, 01 Հուլիս 2016
Սոչիում ավարտվել է Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Սոչի քաղաք մեկնած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես փոխանցում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Սիրիայի ճգնաժամին և միասնական ուժերով ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Չավուշօղլուն, հանդիպումից հետո զրուցելով լրագրողների հետ, ասել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ նախատեսվածից ավելի շուտ` օգոստոս ամսին:
«Հաստատվել էր, որ երկու նախագահները հանդիպելու էին Չինաստանում` Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում: Սակայն նախագահ Էրդողանը ցանկություն է հայտնել հանդիպել Չինաստան գնալուց առաջ: Հանդիպման կազմակերպման ուղղությամբ բանակցություններ են տեղի կունենան»,-ասել է Չավուշօղլուն:
Անդրադառնալով Սիրիայի խնդրին` Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը ասել է, որ երկու կողմերն էլ ճգնաժամի լուծման համար պետք է միասին աշխատեն: Չավուշօղլուն կարևորել է Ռուսաստանի և Թուրքիայի երկխոսության վերականգնումը, ինչը նրա պնդմամբ` ուղղված է հենց Սիրիայի ապագայի համար: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, կարևորելով Սիրիայում ձեռք բերված զինադադարի պահպանումը, շեշտել է, որ սիրիական ճգնաժամի ամենալավ լուծումը`քաղաքական լուծումն է:
Չավուշօղլուն, անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի`իշխանությունից հեռանալու խնդրին, ընդգծել է, որ այդ հարցում երկու երկրների մոտեցումները տարբեր էին և մինչև հիմա էլ տարբեր են, սակայն ըստ նրա` նույնիսկ այդ հարցերը կարող են ստանալ իրենց լուծումները բանակցությունների միջոցով , քանի երկու երկրների հարաբերությունների կայունացման գործում նոր ընթացք է սկսվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |