Տարածաշրջան07:50, 29 Հունիս 2016
Թուրքիայի վարչապետը հայտնել է Ստամբուլում ահաբեկչությունն իրականացրած կառույցի անունը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ կարևոր տեղեկություններ է հաղորդել:
Թուրքական «Haberler» լրատվական կայքը, ներկայացնելով վարչապետ Յըլդըրըմի հաղորդած տվյալները, հայտնում է, որ ահաբեկչական հարձակումն իրականացրել են 3 մահապարտներ:
Այս պահի դրությամբ զոհերի թիվը հասել 36-ի, վիրավորների մեծ մասը թեթև վիրավորումներ են ստացել, սակայն կան նաև ծանր վիրավորներ:
Ահաբեկչության կազմակերպիչների մասին խոսելիս վարչապետը նշել է, որ բոլոր հետքերը տանում են դեպի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպություն
«Անվտանգության ուժերի կատարած հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ ահաբեկչությունն իրականացվել է ԻՊ-ի կողմից: Թեև ապացույցները մատնացույց անում ԻՊ-ին են, բայց այս հարցում աշխատանքները դեռ շարունակվում են»,- տեղեկացրել է վարչապետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ահմեդ ալ-Շարան խոսել է Իսրայելի կողմից Դամասկոսի վրա իրականացրած օդային հարձակումներից։

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։
Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |