Միջազգային07:14, 28 Հունիս 2016
ԱՄՆ-ը զգուշության կոչ է արել Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին
ԱՄՆ պետքարտուղարությունը Թուրքիայում շրջագայել պատրաստվող իր քաղաքացիներին կրկին զգուշության կոչ է արել: CNN-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ պետքարտուղարության կողմից թեմայի վերաբերյալ գրավոր հայտարարություն է հրապարակվել:
Հայտարարությունում մասնավորապես շեշտվում է, որ ահաբեկչական խմբավորումները Թուրքիայում թիրախավորում են հատկապես ԱՄՆ քաղաքացիներին: Ընդգծվում է, որ այդ խմբավորումները ավելի վաղ Եվրոպայում ահաբեկչություններ են իրականացրել առևտրի կենտրոններում, թիրախ են դարձրել քաղաքացիական ավիացիան, տրանսպորտային միջոցները, սպորտային կազմակերպությունները:
Հայտարարությունում ուշադրություն է հրավիրվել նաև այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի Հաթայ, Քիլիս, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Շըրնաք, Դիարբեքիր, Վան, Սիիրթ, Մուշ, Մարդին, Բաթման, Բինգյոլ, Թունջելի, Հաքքարի, Բիթլիս, Էլազըղ քաղաքներում ԱՄՆ պետական ծառայողների շրջագայությունների վերաբերյալ սահմանափակումները դեռևս շարունակում են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մարտի 29-ին, ԱՄՆ-ը հանդես էր եկել իր քաղաքացիներին ուղղված ևս մեկ նմանատիպ կոչով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Ռազմգործողությունից առաջ Իրաքը Պակիստանից գնելու է 12 միավոր ռազմական ինքնաթիռ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |