• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 04:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:53, 24 Հունիս 2016

Էրդողանին «մատանիների տիրկակալ»-ի հետ նմանեցրած քաղաքացին ազատազրկման է դատապարտվել

Էրդողանին «մատանիների տիրկակալ»-ի հետ նմանեցրած քաղաքացին ազատազրկման է դատապարտվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անձնական վիրավորանք հասցնելու մեղադրանքով Թուրքիայի քաղաքացի Ռըֆաթ Չեթինը դատապարտվել է 1 տարի 15 օրվա ազատազրկման:

Չեթինը հայտնել է, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը, քանի որ այն ժամանակ Էրդողանը դեռևս վարչապետ էր և իր գրառումը չէր կարող համարվել վիրավորանք նախագահի հասցեին:

Բանն այն է, որ ժամանակին, երբ Էրդողանը դեռ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, Չեթինը «Facebook»-ում տեղադրել էր մի նկար, որտեղ համեմատել էր Էրդողանի և «Մատանիների տիրակալը» եռապատումի կերպարներից մեկի՝ Գոլումի դեմքի արտահայտությունները: 

Թուրքական «Diken» լրատվական կայքը հայտնում է, որ 1 տարի 3 ամսվա բանտարկության դատապարտված Չեթինի պատիժը իջեցվել է 1 տարի 15 օրվա, իսկ պատժի կիրառումը հետաձգվել է 5 տարով:

Էրդողանին Գոլումին նմանեցրած մեկ այլ քաղաքացու՝ բժիշկ Բիլգին Չիֆթչիի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին: Չիֆթչին դատական վերջին նիստի ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է արդարացվել՝ հաշվի առնելով ոչ թե Գոլումի լավ կամ վատ կերպար լինելը, այլ խոսքի ազատության իրավունքը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
09:45, 14 օգոս
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել
13:21, 12 օգոս
Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ազատազրկվել է միջազգային քրեական դատարանում Էրդողանի դեմ հայցվոր ընդդիմադիր կուսակցապետը
10:49, 29 հուլ
Ազատազրկվել է միջազգային քրեական դատարանում Էրդողանի դեմ հայցվոր ընդդիմադիր կուսակցապետը

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}