Տարածաշրջան11:05, 23 Հունիս 2016
Թուրքիան չի թույլատրել, գերմանական պատվիրակությանը մուտք գործել Ինջիրլիք» ռազմաբազա

Թուրքական իշխանությունները Գերմանիայի պաշտպանության նախարարության խորհրդականին և նրա հետ մեկնող պատգամավորների պատվիրակությանը չեն թույլատրել մուտք գործել Ադանա քաղաքում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազա:
Ըստ թուրքական «Sabah» պարբերականի` պատվիրակության այցի օրակարգը չհաստատելու և թույլտվություն չտրամադրելու պատճառը Գերմանիայի Բունթեսթագի (խորհրդարան) կողմից Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումն է եղել:
«Նման որոշմամբ պաշտոնական Անկարան ցույց է տալիս, որ գերմանացի քաղաքական գործիչների այցը «Ինջիրլիք» անցանկանալի է»,- գրում է «Sabah»-ը:
Գերմանացի գեներալ Դիեթեր Վարնեկեն Գերմանիայի պաշտպանության հանձնաժողովի նիստում նույնպես նշել է, որ այցի չեղարկման հիմնական պատճառը Հայոց ցեղասպանության մասին օրինագիծի ընդունումն է Գերմանիայի կողմից :
Թուրքական աղբյուրը, հղում անելով «Bild» թերթին` նշում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է հղել Անկարայում գտնվող գերմանական դեսպանատանը, որտեղ նշված է եղել, որ ռազմաբազա կարող են այցելել գերմանացի զինվորներն և տեխնիկական անձակազմը, իսկ Գերմանիայի պաշտոնատար անձինք, պատվիրակության կազմի մեջ գտնվող պատգամավորները նման իրավունք չունեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանացի լրագրողներին նույնպես չէին թույլատրել մտնել Ինջիրլիքի ռազմաբազա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |