09:59, 13 Հունիս 2016
Թուրքիայում անհայտ հանգամանքներում մահացել է Ինջիրլիքի ռազմաբազահի ամերիկացի աշխատակիցը
Թուրքիայում սպանվել կամ դեռևս անհայտ հանագմանքներում մահացել է Ադանայում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայում հրշեջ ստորաբաժանումներից մեկի ղեկավար, ԱՄՆ քաղաքացի 61-ամյա Թադեոս Միտչել Բորովիչը:
Նրա դին հայտնաբերվել է Ադանա նահանգի Չուկուրովա շրջանի Թորոս թաղամասում գտնվող շենքերից մեկի այգում: Ինչպես հաղորդում է թուրքական «Hurriyet» պարբերականը, ըստ նախնական տեղեկությունների՝ ԱՄՆ քաղաքացին վայր է ընկել 10 հարկանի շենքից կամ նրան վայր են գցել: Նշվում է, որ նրա ոտքերը մարմնից մի քանի մետր հեռու են եղել հայտնաբերվել:
Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 150 ոստիկան: Հանգուցյալը շուրջ 25 տարի աշխատում էր Ինջիրլիք ռազմաբազայում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |