Հասարակական08:59, 11 Հունիս 2016
Թուրքիայում հայկական եկեղեցում Ռամադանի ընթացքում իֆթարի ճաշ է մատուցվելու

Չանաքքալեյում (Դարդանել) գտնվող 17-րդ դարի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում իֆթարի (պահքի) ճաշ է մատուցվել։ Թուրքական «Milliyet» թերթի կայքը հայտնում է, որ միջոցառումը կազմակերպվել է Չանաքքալեի «Մարտ 18 համալսարանի» սուֆիական համայնքի կողմից, որին էլ այժմ պատկանում է եկեղեցին։
Համալսարանի սուֆիական համայնքի գիտական գծով խորհրդական, դասախոս Հալիթ Քուշքուն հայտնել է, որ ամբողջ Ռամադանի (սուրբ ամիս) ընթացքում եկեղեցում իֆթարի ճաշ են մատուցելու՝ այդ ընթացքում հյուրընկալելով շուրջ 10 հազար մարդու։ Անվճար ճաշի ժամանակ կներկայացվեն սուֆիական ավանդույթները և մշակույթը։
17-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին ժամանակին վերածվել է զինապահեստի, այնուհետև օգտագործվել որպես ազգագրության թանգարան, մշակությային կենտրոնի դասարան։ Եկեղեցու շենքը 3 տարի առաջ վերջնականորեն հատկացվել է վերոնշյալ համալսարանի սուֆիական համայնքին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Անչափահասին առաջադրվել է ատելություն և թշնամանք հրարելու մեղադրանք։
Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |