Տարածաշրջան08:50, 10 Հունիս 2016
Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է քրդական TAK խմբաբորումը
Հունիսի 7-ին Ստամբուլի Վեզնեջիլեր թաղամասի մետրոյի կայարանի մոտ գտնվող ավտոբուսի կանգառում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը:
Միջանկյալ նշենք, որ այն համարվում է Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) հարող թևերից մեկը:
Ինչպես փոխանցում է թուրքական «Haberturk» լրատվամիջոցը հիշեցնում է, որ TAK-ը Թուրքիայում ավելի վաղ ևս իրականացրել էր մի շարք հարձակումներ:
2007թ. հունիսի 10-ին Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամաս (32 վիրավոր):
2007թ. մայիսի 23-ին Անկարայի Ուլուս Անաֆարթալար շուկա (7զոհ, 102 վիրավոր):
2010թ. հոկտեմբերի 10-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակ, ոստիկանական պահակակետի վրա իրականացված հարձակում (32 վիրավոր):
2011թ. սեպտեմբերի 20-in Անկարա Քըզըլայ շրջան (3 զոհ, 34 վիրավոր):
20112. օգոստոսի 26-ին Անթալիա հանգստավայրի լողափ (6 վիրավոր):
2015թ. դեկտեմբեր 23-ին Ստամբուլի Սաբիհա Գյոքչե օդանավակայան (1 զոհ):
2016թ. մարտի 13-ին Անկարայի Քըզըլայ շրջան (37 զոհ):
2016թ ապրիլի 28-ին Բուրսա քաղաքի Ուլու մզկիթ (13 վիրավոր):
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 11, վիրավորվել 32 մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Կիրիակոս Միցոտակիսը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օրակարգում երկկողմ հարաբերություններն են:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |