• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Հուլիս, 2025
Երկուշաբթի 07:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:29, 08 Հունիս 2016

Էրդողանը ստորագրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը

Էրդողանը ստորագրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է մեջլիսի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկող օրենքը:

«Թուրքիայի Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին» օրենքը հնարավորություն է ընձեռելու դատական հետապնդում իրականացնել բոլոր այն պատգամավորների նկատմամբ, ում վերաբերյալ դատական մարմինները հետաքննություն կիրականացնեն որևէ գործով:

Ըստ թուրքական  «Haberler.com» լրատվական կայքի` այս պահի դրությամբ մեջլիսի պատգամավորներից 152-ի նկատմամբ տարբեր օրինախախտումների համար իրավական գործընթաց սկսելու 800 հայտ կա` 511-ը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ), 211-ը գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ), 50-ը կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶկ), 23-ն էլ ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ)  պատգամավորների նկատմամբ:

Նախագիծը հիմնականում ուղղված է քրդամետ ԺԴԿ-ի դեմ, քանի որ ամենաշատ հետաքննություններ իրականացվում են հենց քրդամետ կուսակցության պատգամավորների նկատմամբ:

Իշխանությունների կողմից քրդամետ կուսակցությանը թիրախավորելը անհանգստություն էր առաջացրել Եվրամիության ղեկավարոււթյան շրջանում: Նշվում է, որ թեման քննարկվելու է նաև Եվրախորհրդարանի այսօրվա նիստում:  

Հիշեցնենք, որ իշխանական ԱԶԿ-ի կողմից առաջարկված պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքն ընդունվել էր մայիսի 20-ին Թուրքիայի խորհրդարանում անցկացված քվեարկության 2-րդ փուլի արդյունքում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց
06:57, 13 հուլ
Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)
13:59, 11 հուլ
Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։

Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել
15:42, 09 հուլ
Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել

Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց
Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}