Քաղաքական10:58, 07 Հունիս 2016
Թուրքիայի մեջլիսում առաջարկ է ներկայացվել նամիբիացիների ցեղասպանությունը ճանաչելու մասին
1900-ականների սկզբին Նամիբիայում Գերմանիայի կողմից իրականացված ջարդերը ցեղասպանություն ճանաչելու համար օրենսդրական առաջարկ է ներկայացվել Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ):
Թուրքական «Habergazetesi» լրատվական կայքը հայտնում է, որ օրենսդրական առաջարկի հեղինակը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավոր Մեթին Քյուլյունքն է: Առաջարկի ընդունման դեպքում Թուրքիան 1900-ականների սկզբին Նամիբիայում գերմանացիների իրականացրած կոտորածը կճանաչի որպես ցեղասպանություն:
«Խորհրդարանին առաջարկում ենք Գերմանիայի կողմից Նամիբիայում իրականացված ցեղասպանության հարցը լքննարկել իագումար նիստում»,- գրել է առաջարկի հեղինակը:
Տեղեկացնենք, որ Գերմանիան 2004 թվականին՝ Նամիբիայում Հերրերո ցեղախմբի դեմ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին, ընդունել էր «պատմական և բարոյական պատասխանատվությունը և մեղքը, որ տվյալ ժամանակաշրջանում իրականացրել էին գերմանացիները»:
Նշենք, որ 2016 հունիսի 6-ին Գերմանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ էր ընդունել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Կիրիակոս Միցոտակիսը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օրակարգում երկկողմ հարաբերություններն են:
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Ֆինանսական ոլորտի մասին վերլուծություններ իրականացնող ամերիկյան ընկերությունը կանխատեսումներ է արել Թուրքիայի դրամավարկային քաղաքականության և տնտեսության վերաբերյալ:
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |