Քաղաքական08:01, 27 Մայիս 2016
Թուրք պաշտոնյա. «Թուրքիան ԱՄՆ-ից հարվածային անօդաչու թռչող սարքեր այլևս չի գնի»

Թուրքիայի ռազմաարդյունաբերության գծով փոխնախարար Իսմայիլ Դեմիրը Վաշինգտոնում հայտարարել է, որ Թուրքիան արդեն ԱՄՆ-ից հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) չի գնի: Այս մասին հայտնում է թուրքական «Ahaber» լրատվական կայքը: Դեմիրը Վաշինգտոնում գտնող վելուծական կենտրոններից մեկում՝ «Ատլանտիկ խորհրդում», մասնակցել է «Թուրքիայի քաղաքականությունը ռազմական արդյունաբերության ոլորտում» քննարկմանը: Նա ելույթի ժամանակ նշել է, որ Թուրքիան ռազմական արդյունաբերության ասպարեզում աստիճանաբար ավելի հաստատուն և անկախ քայլեր է անում:
Դեմիրն ընդգծել է, որ ԱՄՆ և Թուրքիան այս ոլորտում մի շարք համատեղ նախագիծ են ունեցել, սակայն Վաշինգտոնի կողմից դրանցից հրաժարումը Անկարային դրդել է այդ ծրագրերը միայնակ իրագործել:
«Այստեղ փոխաբերական իմաստով որևէ բան ասել չեմ ցանկանում, բայց ԱՄՆ կողմից չհաստատված որոշ նախագծերի համար շնորհակալություն եմ հայնտում, քանի որ այդ իրավիճակը մեզ առաջնորդեց մեր սեփական համակարգեր ստեղծելու ուղղությամբ»,-ասել է Թուրքիայի ռազմարդյունաբերության պետը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի կողմից հարվածային ԱԹՍ-ների նախագծի մերժումից հետո Թուրքիան միայնակ է ստեղծել այդ համակարգերը:
Ըստ Դեմիրի՝ Թուրքիան սեփական հարվածային ԱԹՍ-ների արտադրության ուղղությամբ լուրջ քայլեր սկսել է ձեռնարկել 2013 թվականից, երբ ԱՄՆ Կոնգրեսը չահաստատեց «ահաբեկչության դեմ պայքար մղող ՆԱՏՕ անդամ Թուրքիային հարվածային ԱԹՍ-ների և կառավարվող այլ զինատեսակների վաճառքը»:
Դեմիրը, խոսելով Թուրքիայի ռազմարդյունաբերության հետագա ծրագրերի մասին, ընդգծել է, որ 2020 թվականին Թուրքիան մոտ կլինի սեփական ռազմական ինքնաթիռները արտադրելուն:
«Այս հարցում Թուրքիան միջազգային կազմակերպությունների հետ կհամագործակցի, սակայն որևէ պայմանագրով իր գործողությունները սահամանփակող կետեր չի ցանկանում ունենալ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Համաձայնագիրը ներառում է Լիբիայի բանակի կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |