Մարզական07:09, 24 Մայիս 2016
Քուրդ բռնցքամարտիկը սպառնալիքներ է ստանում թուրքական «գորշ գայլերից»
Միջին քաշային կարգում հանդես եկող քուրդ բռնցքամարտիկ Իսմայիլ Օզենը մայիսի 7-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում միջմայրցամաքային առաջնությունում հերթական հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ:
Քրդական «Rudaw» լրատվական գործակալության հարցազրույց տված բռնցքամարտիկն ասել է. «Տարիներ շարունակ ես ռինգ եմ դուրս գալիս Քուրդիստանի անունից: Այդպես էլ շարունակելու եմ: Գերմանական մեդիայում ճանաչված եմ որպես քուրդ մարզիկ»:
Թուրքիայի Դերսիմ (Թունջելի) քաղաքում ծնված Օզենը պատմել է, որ բազմաթիվ սպառնալիքներ էս ստանում թուրքական ծայրահեղական ուժերից՝ գորշ գայլերից, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից:
«Ինձ թիրախավորում են հատկապես Էրդողանին մոտ կանգնած լրատվամիջոցները»,- նշել է քուրդ բռնցքամարտիկը՝ չմանրամասնելով, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը:
Անդրադառնալով Թուրքիայի հարավարևելյան մասում ընթացող բախումներին՝ Օզենը շեշտել է, որ այժմ քրդերի համար դժվար ժամանակներ են: Կոչ է արել քրդերին լինել ավելի համախմբված, քանի որ դա միակ ելքն է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Նա նշել է, որ իրենք հնարավորինս պետք է օգնեն միմյանց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վերջին անգամ Թուրքիան 2021-ին էր ընդունել արքայական մարզաձևի գրան պրիներից մեկը։ Այդ գրան-պրիում հաղթել էր ֆինլանդացի ավտոարշավարորդ Վալտերի Բոտտասը։
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Fenerbahce»-ի հարձակվող բոսնիացի մուսուլման Էդին Ջեկոյի արած ժեստը խաղադաշտում։
«Super Liga»-ի մասնակից 1 ակումբի և թուրքական 5 այլ ֆուտբոլային ակումբի նկատմամբ կիրառվել է տրանսֆեր իրականացնելու արգելք:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |