09:48, 23 Մայիս 2016
Ամերիկացի գեներալը անսպասելի է այց է կատարել Թուրքիա
ԱՄՆ-ի կենտրոնական ուժերի հրամանատար գեներալ Ջոսեֆ Վոթելն Սիրիայից անսպասելի այց է կատարել Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet» լրատվամիջոցը: Ամերիկացի գեներալը նախորդ օրը Սիրիայի հյուսիսային Ռոժավա շրջանում, Քոբանի քաղաքում հանդիպել է քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDG) դաշինքի պաշտոնյաների հետ:
Միջանկյալ նշենք, որ SDG-ն մտնում է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) կազմի մեջ:
Սպասվում է, որ Վոթելն այսօր հանդիպումներ կունենա Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբում և արտգործնախարարությունում:
Նշվում է, որ Վոթելը մինչև այժմ Ռոժավա այցելած ԱՄՆ-ի ամենաբարձր պաշտոնյան է: Քոբանիում նա քննարկել է Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող Ռաքքա քաղաքի ուղղությամբ իրականացվելիք ռազմագործողության մանրամասները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |