Տարածաշրջան13:04, 13 Մայիս 2016
Ընդդիմադիր գործիչը քննադատել է Սիրիայի հարցում Էրդողանի որդեգրած քաղաքականությունը
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ նախկին պատգամավոր Ֆարուք Լողօղլուն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սիրիայի մասին վերջին հայտարարությունը:
Էրդողանը հայրտարարել էր, որ Թուրքիայի սահմանամերձ Քիլիս նահանգում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հրթիռակոծություններից հետո թուրքական ուժերը պատրաստվում են Սիրիայի տարածքում միայնակ գործել և անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել:
Ըստ «Sputniknews» լրատվական կայքի թուրքական ծառայության` Լողօղլուն, ասել է, որ նման քայլով Թուրքիան Սիրիայի հարցում մեծ սխալ կկգործի:
«Նախ ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիա գոյություն ունի: Թուրքիան էլ որոշակի չափով այդ միջազգային կոալիցիայի անդամ է: Այժմ Թուրքիան իրավունք չունի միայնակ հայտարարել, թե այդ կոալիցիան չկարողացավ գործը գլուխ բերել: Երկրորդ` բոլորը բողոքում են, որ Թուրքիան ոչ բավարար չափով է պայքար մղում: Երրորդ` եթե Թուրքիան միայնակ ԻՊ-ի դեմ դուրս գա, ապա այդ Թուրքիան մեծ խնդիրներ կունենա»-ասել է Լողօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |