Հասարակական11:13, 12 Մայիս 2016
Ադրբեջանը, Հայաստանն ու Թուրքիան ամենաանհանդուրժողն են սեռական փոքրամասնությունների հանդեպ

Հայտնի են դարձել ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից ամենաապահով և անապահով երկրները: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ԼԳԲՏ անձանց (սեռական փոքրամասնությունների) իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «ILGA-Europe» ընկերությունը այս ուղղությամբ հատուկ ուսումնասիրություն է անցկացրել: Ուսումնասիրության ժամանակ հաշվի են առնվել ինչպես տարբեր երկրներում ԼԳԲՏ անձանց իրավական հավասարության ապահովման պայմաններն ու մակարդակը, այնպես էլ նրանց նկատմամբ ատելության դրսևորումները, խնդրի վերաբերյալ պետությունների որդեգրած քաղաքականությունը:
49 երկրում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սեռական փոքրամասնությունների համար ամենաանապահով երկիրը Ադրբեջանն է: Այստեղ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանվածության մակարդակը կազմում է ընդամենը 5 տոկոս: Երկրորդ տեղում Ռուսաստանն ու Հայաստանն են՝ 7 տոկոս ցուցանիշով, նրանց հաջորդում է Թուրքիան (9 տոկոս ): Սեռական փոքրամասնությունների համար ամենաբարենպաստ երկրները Անգլիան, Մալթան և Բելգիան են, որտեղ նրանց իրավունքների պաշտպանվածության մակարդակը անցնում է 80 տոկոսի սահմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |