Հասարակական09:26, 10 Մայիս 2016
Դավութօղլուին մոտ կանգնած թուրքական թերթը ներկայացրել է նրա «մարդասեր» կերպարը

Թուրքիայի նախկին վարաչապետ Ահմեթ Դավութօղլուին մոտ կանգնած «Karar» թերթը նրա մասին մի հոդված է հրապարակել: Այն տպագրվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առանձնազրույցից հետո վարչապետի պաշտոնից Դավութօղլուի հրաժարվելուց կարճ ժամանակ անց:
Հոդվածի հեղինակ Վահդեթթին Ինջեն պատմում է, որ քրդական կարգավորման գործընթացի ավարտի և ռազմական գործողությունների մեկնարկի ժամանակահատվածում ինքը աշխատանքի բերումով մեկնել է Չանքայա պալատ և իր հեղինակած «Kürdinsan» վերնագրով գիրքը փոխանցել վարչապետին:
Որոշ ժամանակ անց Ինջեին զանգահարել է վարչապետի կինը՝ Սարե Դավութօղլուն: Հայտնել է, որ կարդացել է գրողի ուղարկած գիրքը և տպավորված է: Խոստովանել է, որ «ինքն իրեն է գտել այդ գրքում»:
Սարե Դավութօղլուն նշել է. «Մենք էլ Արևմտյան Անատոլիայում նույն փորձությունների միջով ենք անցել, ինչ և դուք»: Ապա անդրադառնալով ռազմական գործողություններին՝ պատմել է.
«Պարոն Ահմեթը, այդ որոշումը կայացնելիս, ամբողջ գիշեր չքնեց: Նա լաց էր լինում՝ ասելով.«Ի՞նչ կլինի այնտեղի երեխաների հետ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
Կողմերը քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը։
2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |