Քաղաքական06:42, 05 Մայիս 2016
Թուրքիայում քննարկվում է վարչապետ Դավութօղլուի հրաժարականի հարցը
Թուրքիայում քաղաքական կուլիսներում գնալով թեժանում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի միջև առկա տարաձայնությունների և վարչապետի հնարավոր հրաժարականի մասին քննարկումները:
Այս քննարկումների թեժացման շարժառիթ է դարձել նախօրեին «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում Դավութօղլուի էմոցիոնալ ելույթը, որի ընթացքում վերջինս ասել է. «Եթե կա մի պաշտոն, որից հասարակ մահկանացուն կմտածի թե ոչ ոք, երբեք չի հրաժարվի, ապա ես անտարբերությամբ այդ պաշտոնը կթողնեմ»:
Նախօրեին նախագահական նստավայրում նախատեսվածից մեկ օր շուտ տեղի ունեցավ Էրդողան-Դավութօղլու երկկողմ հանդիպումը, որի օրակարգում թուրքական մամուլի մեկնաբանմամբ Դավութօղլուի հրաժարականի հարցն է եղել:
Թուրքական թերթերի գլխավոր էջերում հանդիպում են «Դավութօղլուն հրաժարակա՞ն է տալիս», «Այսօր Դավութօողլու հրաժարականի ժողովն է», «Դավութօղլուն հրաժարականը գրպանում գնում է նախագահական նստավայր» և այլ նմանատիպ վերնագրերով հրապարակումներ:
Նախագահական նստավայրում մոտ 1 ժամ 40 րոպե տևած հանդիպումից հետո, նախագահականի մամուլի ծառայությունից պաշտոնապես հայտարարվեց, որ հանդիպման վերաբերյալ որևէ հայտարարություն չի լինելու:
Չնայած պաշտոնական որևէ հայտարարություն չկա՝ քննարկումները շարունակվում են: Նույնսիկ նշվում է, որ Դավութօղլուի հրաժարականից հետո ժամանակավորապես նրա պաշտոնին կնշանակվի Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իրանի արտգործնախարարը հանդիպել է Թուրքիա-Իրան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Քայհան Թյուրքմենօղլուի գլխավորած պատվիրակության հետ։
Նա հանդիպել է մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Էրդողանի հետ։
Թուրքիան ապրիլին հայտարարել էր Իսրայել ապրանքների արտահանումը դադարեցման մասին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
Նշվում է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ ամռանը գործողություն սկսելուց առաջ սահմանին կտեղակայվեն S-400-ները։
Բյուզանդական ժառանգության վերափոխմանը արձագանքել է Հունաստանի արտգործնախարարությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր:
Օնջյու Քեչելին սոցհաշվում կատարած գրառմամբ անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |