Ղարաբաղ08:30, 12 Ապրիլ 2016
Թուրքիայի իշխող կուսակցությունը կաջակցի Ղարաբաղի հարցով ադրբեջանական ստորագրահավաքին

Թուրքիան կօգնի ադրբեջանցիներին՝ Սպիտակ տան օրակարգ բերելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց պահանջները:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ենթակառույցները կաջակցեն այդ կապակցությամբ նախաձեռնված ստորագրահավաքին:
Վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրահանգով արտաքին հարաբերությունների վարչությունից ԱԶԿ-ի ենթակառույցներին ցուցում է տրվել. «Անհրաժեշտ է, որպեսզի մեր բոլոր կառուցները իրենց ողջ հնարավորություններով սատարեն այս ստորագրահավաքին»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրենց իրավունքների ճանաչումը պահանջող արշավ են սկսել: Եթե ԱՄՆ-ի Սպիտակ Տան պաշտոնակայքի «We the People Petitions» բաժնում տեղադրված ստորագրահավաքի շրջանակներում 100.000 ստորագրություն գրանցվի, ապա Սպիտակ տունը քննարկման կդնի ադրբեջանական պահանջները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |