Քաղաքական07:22, 08 Ապրիլ 2016
Դավութօղլու. «Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին պետք է մասնակցեն Մինսկի խմբի բոլոր երկրները»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է արցախյան հիմնախնդրի կարգավորման ձևաչափի և վերջին օրերի բախումների մասին:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` լրագրողները Դավութօղլուից հետաքրքրվել են, թե որոնք պետք է լինեն Թուրքիայի քայլերը այս իրավիճակում և արդյոք կարիք կա փոխելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառուցվածքը:
Հարցին ի պատասխան` Դավութօղլուն, մասնավորապես, ասել է. «Գիտեք, որ մենք Մինսկի խմբի անդամ ենք: Բայց քանի դեռ ողջ գործընթացն առաջ են տանում 3 համանախագահները, մյուս անդամները դրանից դուրս են մնում: Եվ ավելին, այդ 3 երկրներում բավական հզոր հայկական լոբբի կա: Այդ իսկ պատճառով այստեղ չի կարող խոսք լինել հավասարակշռված գործընթացի մասին: Բնականաբար Հայաստանը և Ռուսաստանը չեն ցանկանում , որ Թուրքիան կամ մեկ այլ երկիր մասնակցի գործընթացին»:
Դավութօղլուն ավելացրել է, որ Թուրքիան Գերմանիայի հետ միասին նախաձեռնությամբ է հանդես եկել բոլոր անդամ երկրների մասնակցությունը գործընթացին ապահովելու համար:
Անդրադառնալով վերջին օրերի հայ-ադրբեջանական բախումներին` Դավութօղլուն կրկին հիշեցրել է, որ իրենք այս իրավիճակում Ադրբեջանի կողքին են:
«Ադրբեջանի նկատմամբ ցանկացած սպառնալիք ուղղված է նաև Թուրքիային: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ճակատագիրը մեր ճակատագիրն է»,- եզրափակել է Դավութօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |