Միջազգային08:15, 31 Մարտ 2016
Քրիշտիանո Ռոնալդուն նկարահանվել է թուրքական բջջային օպերատորի գովազդում
Պորտուգալիայի հավաքականի և իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի հանրահայտ ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդոն նկարահանվել է թուրքական «Türk Telekom» բջջային օպերատորի գովազդում:
Թուրքական «tarafsizbolge» լրատվական կայքի հաղորդմամբ` տեսահոլովակում Ռոնալդոն գովազդել է թուրքական օպերատորի նոր 4.5G համակարգը: Տեսահոլովակում նա նկարահանվել է «Ռեալ Մադրիդ»-ի մարզաշապիկով:
Նշվում է, որ «Türk Telekom»-ի կողմից նոր 4.5G տեխնոլոգիայի համակարգով համացանցային ծառայությունը Թուրքիայում կգործի ապրիլի 1-ից: Այն հասանելի կլինի երկրի բոլոր 81 նագանգներում:
Նշյալ տեղեկությունը հաստատել է թուրքակիան օպերատորի գործադիր խորհրդի նախագահ Ռամի Ասլլանը:
Տեղեկացնենք, որ «Türk Telekom» ստեղծվել է 1995թ. ապրիլի 24-ին: Նախկինում հանդիսանում էր Թուրքիայի պետական հեռուստակոմունիկացիոն ընկերություն: Նրան են այժմ պատկանում Թուրքիայում գործող TTNET, Argela, Innova, և AssisTT ընկերությունների 99% բաժնետոմսերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |