Հասարակական08:44, 30 Մարտ 2016
Բրիտանական «Guardian»-ը անդրադարձել է Թուրքիա մեկնելու ռիսկերին
Բրիտանական հանրահայտ պարբերական «The Guardian»-ը «Արդյո՞ք անվտանգ է Թուրքիա հանգստի մեկնելը» վերնագրով հոդված է հրապարակել: BBC-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ հոդվածում շեշտվում է այն հանգամանքը, որ նախկինում զբոսաշրջիկները կարող էին հրաժարվել Թուրքիա մեկնելուց՝ երկրի մարդաշատ լինելու պատճառով, իսկ ահաբեկչական հարձակումներից հետո արդեն հրաժարվելու միակ պատճառը անվտանգության ցածր մակարդակն է:
«Guardian»-ը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ահաբեկչությունները բացասական են ազդում թուրքական զբոսաշրջության ոլորտի վրա:
«Մի հետազոտության համաձայն՝ փետրվարին այս երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ 10 տոկոսով նվազել է: Ինչպես երևում է՝ ամռանը վիճակն էլ ավելի է վատթարանալու: «Tui» տուրիստական ընկերությունում ամառային տուրերի ամրագրումները 40 տոկոսով նվազել են: Իսկ GfK հետազոտական ընկերության տվյալներով դեպի Թուրքիա տուրերի ամառային ամրագրումները նվազել են 32 տոկոսով», - գրում է թերթը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի ամռանը թուրքական տուրերի պահանջարկը աճել էր 11 տոկոսով:
Անգլիական պարբերականը նշում է, որ բազմաթիվ զբոսանավեր իրենց երթուղիներից հանել են թուրքական կանգառները, իսկ որոշ ընկերություններ, ինչպես օրինակ «Mark Warner»-ը, ընդհանրապես դուրս են եկել երկրից:
«Risk Advisory Group» անվտանգության ռիսկերի գնահատման ընկերության ներկայացուցիչ Հենրի Վիլկինսոնի խոսքով՝ Թուրքիայում իրապես առկա է որոշակի վտանգ, որը զբոսաշրջիկները պետք է հաշվի առնեն:
«Արձանագրվել է, որ վերջին 12 ամսում Թուրքիայում 258 ահաբեկչական գործողություն է իրականացվել: Դրանց մեծ մասը երկրի հարավ - արևելյան շրջաններում է եղել, որտեղ ակտիվ է Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ - PKK)», -գրում է թերթը:
Վիլկինսոնը նշում է, որ թեև Ստամբուլում ահաբեկչություններն իրականացվում են մարդաշատ վայրերում, որտեղ մեծ է նաև զբոսաշրջիկների գտնվելու հավանականությունը, սակայն Թուրքիայում ավելի մեծ վտանգ սպառնում է բանակի, պետական կառույցների ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին, իսկ շարքային զբոսաշրջիկների համար ահաբեկչության թիրախ դառնալու հավանականությունը ավելի փոքր է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն ընդգծել է, որ այն 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 53.7 տոկոսով:
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
ՄԱԿ-ի «Միգրացիոն կազմակերպության» տվյալներով, նրանց թիվը հասել է 3.6 մլն-ի:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Ռազմգործողությունից առաջ Իրաքը Պակիստանից գնելու է 12 միավոր ռազմական ինքնաթիռ։
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |