Միջազգային08:03, 26 Մարտ 2016
Գերմանիայում հարձակվել են թուրքական մթերային խանութի ու առևտրի կենտրոնի վրա
Գերմանիայի Հեիլբրոն քաղաքում հարձակում է տեղի ունեցել թուրքերին պատկանող ավիատոմսերի վաճառակետի վրա: Թուրքական «aksam» պարբերականի հաղորդմամբ՝ հարձակում իրականացրած դեռևս անհայտ անձը կամ անձինք նետել են «մոլոտովյան կոկտեյլներ», ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը տարածվել է նաև դեպի հարակից մթերային խանութ և «Topkar Center» առևտրի կենտրոն: Դրանց նույնպես պատկանում են թուրքերին:
Հեիլբրոնի ոստիկանությունը, հայտարարություն անելով վերոնշյալի կապակցությամբ, հայտնել է, որ թուրք սեփականատերերին հասցվել է 2մլն եվրոյի վնաս: Կատարված հարձակումը խստորեն դատապարտել է Շտուտգարդում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ահմեթ Աքընթըն:
«Հուսով ենք, որ նմանատիպ հարձակումները կանխելու համար կարճ ժամանակահատվածում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |