Մարզական09:28, 22 Մարտ 2016
Թուրքիան զրկվել է Ռիո-2016 Օլիմպիադայի ընտրական մրցաշարը հյուրընկալելու իրավունքից

Ապրիլի 6-12-ը Ստամբուլում կայանալիք Ռիո-2016 Օլիմպիադայի՝ Եվրոպա աշխարհամասի ընտարական փուլի խաղերը չեղարկվել են: Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի համաձայն՝ նման որոշման պատճառը երկրում ահանգնացող ահաբեկչության վտանգն է:
Բոլոր եվրոպական երկրների մասնակցությամբ ինտերնետում կատարված քվեարկության արդյունքում որոշում է կայացվել Թուրքիային զրկել Օլիմպիադայի ընտրական մրցաշարը հյուրընկալելու իրավունքից: Այդ մասին Թուրքիայի սեղանի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական կայքում համապատասխան հայտարարություն է տեղադրվել:
Թեմային անդրադարձած ֆեդերացիայի նախագահ Օքթայ Չիմենը նշել է. «Ես շատ վշտացած եմ: Մենք արդեն ավարտել էինք առաջնության հետ կապված բոլոր նախապատրաստությունները: Սակայն եվրոպական երկրներն ավելի վաղ էլ էին պահանջել մեզանից վերցնել առաջնության անցկացման իրավունքը: Մենք ընդդիմացանք: Իսկ հիմա բոլոր եվրոպական երկրները քվեարկություն են անցկացրել և պահանջել, որ մեր երկրում անցկացվելիք առաջնությունը չեղարկվի»:
Թուրքիայի սպորտի նախարարությունը նամակով դիմել է Աշխարհի և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահներին՝ պետական մակարդակով երաշխավորելով անվտանգության ապահովումը: Նախարարության այդ նամակին դեռևս պատասխան չի տրվել:
Ըստ Չիմենի՝ Եվրոպայի ֆեդերացիան իր կայքում թեմայի վերաբերյալ հայտարարություն է տեղադրել, սակայն Թուրքիան դեռևս որևէ պաշտոնական պատասխան չի ստացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Թուրքիայի Քոջաելի նահանգի «Yıldız Entegre» մարզադաշտում։

Ստադիոնը կառուցվում է ֆուտբոլի գնդակի ձևով և կարող է ընդունել 45.000 հանդիսատեսի։

Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Հունիս ամսվա գնաճի հետ մեկտեղ 15.57%-ով բարձրացվել է պետական ծառայողների աշխատավարձը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |