Տնտեսական11:50, 21 Մարտ 2016
WSJ .«2016թ. ամռան համար թուրքական տուրերի ամրագրումները նվազել են 40%-ով»
Ամերիկյան «Wall Street Journal» թերթը անդրադարձել է Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի ընթացիկ վիճակին: Պարբերականի վկայությամբ՝ 2016թ. ամառային հանգստյան սեզոնի համար թուրքական տուրերի ամրագրումներում 40 տոկոս անկում է գրանցվել: Թուրքիայում կրկնակի անգամ նվազել է հյուրանոցների համալրվածությունը, իսկ բազմաթիվ հյուրանոցներ վաճառքի են հանվել:
«Թուրքիայի եկամուտները զբոսաշրջության ոլորտում 2001-2014թթ. երեք անգամ ավելացել էր՝ հասնելով 34.4 մլրդ դոլարի ռեկորդային սահմանին: Սակայն 2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչի կողմից ռուսական Su -24 ինքնաթիռի խոցումից հետո զբոսաշրջության ոլորտի ցուցանիշները սկսեցին անկում ապրել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի դեմ հատուկ տնտեսական սահմանափակումներ գործի դրեց: Իսկ տարբեր քաղաքներում տեղի ունեցող մի շարք ահաբեկչական գործողությունները խարխլեցին Թուրքիայի համբավը», - գրում է «Wall Street Journal»:
Ամերիկյան թերթի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ զբոսաշրջության ոլորտն ապահովում է Թուրքիայի համախառն ներքին արդյունքի ավելի քան 4 տոկոսը: Բացի այդ, այս ոլորտում աշխատում է շուրջ 1 մլն մարդ և այդ ցուցանիշը կազմում է երկրի ընդհանուր աշխատուժի 7 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Ֆինանսական ոլորտի մասին վերլուծություններ իրականացնող ամերիկյան ընկերությունը կանխատեսումներ է արել Թուրքիայի դրամավարկային քաղաքականության և տնտեսության վերաբերյալ:
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Իսրայելի հետ առևտրի սահմանափակումների մասին։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Կիրիակոս Միցոտակիսը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օրակարգում երկկողմ հարաբերություններն են:
Ֆինանսական ոլորտի մասին վերլուծություններ իրականացնող ամերիկյան ընկերությունը կանխատեսումներ է արել Թուրքիայի դրամավարկային քաղաքականության և տնտեսության վերաբերյալ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |