Տարածաշրջան09:39, 17 Մարտ 2016
Անկարայի ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի ազատության բազեները»

Մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը:
Թուրքական «haberler» լրատվամիջոցի իրազեկմամբ` TAK-ը նման հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում: Այդ խմբավորումը համարվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) հարող թևերից մեկը:
Նշյալ հայտարարությունում հաստատվել է այն փաստը, որ ահաբեկչությունն իրականացրած կին մահապարտը Սեհեր Չալղա Դեմիրն է եղել:
Նշենք, որ վերոնշյալ ահաբեկչական պայթյունի հետևանքով, ըստ պաշտոբական տվյալների զոհվել էր 37 մարդ: Ավելի վաղ`փետրվարի 17-ին Անկարայում կրկին ահաբեկչական գործողություն էր իրականացվել, որին զոհ էր գնացել 28 մարդ: Եվ դարձյալ TAK-ն էր ստացնեն գործողության պատասխանատվությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |