Քաղաքական12:20, 14 Մարտ 2016
Էրդողանը մարտի 15-ին կմեկնի Բաքու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-ին կմեկնի Ադրբեջան: Ինչպես փոխանցում է թուրքական «ahaber» լրատվամիջոցը, Էրդողանի այցի ընթացքում Բաքվում տեղի է ունենալու Թուրքիա-Ադրբեջան բարձրագուն Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի (YDSK) 5-րդ ժողովը, որը նախագահելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Քննարկվելու է նաև տրանսանատոլիական (TANAP) գազատարի խողովակաշարի շինարարության արագացման հարցը, ինչպես նաև Կասպից ծովի հատակում գտնվող «Շահ դենիզ» գազային հանքավայրի հարցը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով Ադրբեջան պիտի մեկներ դեռևս 2016թ. փետրվարի 17-ին: Բայց Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով Էրդողանի այցը հետաձգվել էր, իսկ Ադրբեջան մեկնել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ մարտի 13-ի երեկոյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցավ հերթական ահաբեկչական պայթյունը, որի հետևանքով զոհվել է 37 քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |