Տնտեսական10:02, 01 Մարտ 2016
Ռուսաստանի հետ Թուրքիայի առևտրաշրջանառության ծավալները լրջորեն նվազել են
Թուրքիայի արտահանման և ներմուծման ծավալները նվազել են: Թուրքական «milliyet» թրեթի կայքի փոխանցմամբ` 2016թ հունվարին Թուրքիայի արտահանման ծավալները 2015թ. նույն ամսվա համեմատ նվազել են շուրջ 22 տոկոսով և կազմել են 9.5մլրդ դոլար: Ներմուծման դեպքում ևս նկատվել են զգալի նվազումներ: 2015թ հունվարի համեմատ 2016թ. նույն ամսվա ընթացքում ներմուծման ծավալները նվազել են 19.7 տոկոսով և կազմել են 13.3 մլրդ դոլար:
Աղբյուրը տեղեկացնում է, որ 2016թ. հունվարին կորուստներ են նկատվում նաև Թուրքիայի արտաքին առևտրում: 2015թ նշյալ ամսվա համեմատ 2016թ. դրանց ծավալները 13.4 տոկոսով և կազմել են շորջ 4.3 դոլար (2015թ այդ ցուցանիշը կամզում էր 4.3մլրդ դոլար):
2016թ. հունվարի ընթացքում արտահանման և ներմուծման ծավալների տոկոսային հարաբերակցությունը նվազել է նախորդ տարվա համեմատ և կազմել է 71.8 տոկոս: Ի դեպ 2015թ. նույն ամսվա ընթացքում այդ ցուցանիշը կազմում էր 73.8 տոկոս:
Նշվում է նաև, որ 2016թ. հունվարին Թուրքիայից Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ) արտահանման ծավալները նվազել են 66 տոկոսով: Թուրքիայից Ռուսաստան իրականացվող արտահանման ծավալները նշյալ ամսվա ընթացքում 316.5 միլիոնից նվազել են 107.7 միլիոնի:
Ռուսաստանից Թուրքիա ներմուծման ծավալների դեպքում նույնպես նվազման միտումներ են նկատվում: Եթե 2012թ.-ի հունվարին դրանց թիվը կազմում էր 427.7մլն դոլար, 2013թ-ին` 539.5մլն դոլար, 2014թ.` 416մլն դոլար, ապա 2015թ այդ թիվը կազմել է 316մլն դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայում արևից ստացվող էլեկտրաէներգիան արդեն կազմում է ոլորտի ընդհանուր արտադրանքի 10%-ը:
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մայիսի 19-ին՝ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վեռադառնալիս Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր:
Oրակարգում են լինելու դատական համակարգի փոփոխության նախագծի, կրթության ոլորտի և տնտեսության վերաբերյալ հարցեր:
Ըստ թուրքական գերատեսչության՝ հույն աջ ծայրահեղականների կողմից արվող պնդումները վնասում են թուրք-հունական հարաբերությունները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |