Տարածաշրջան07:24, 19 Փետրվար 2016
Թուրքիան չի դադարեցնում հրետակոծությունը Սիրիայի քրդական ուժերի ուղղությամբ
Թուրքիայի զինված ուժերը (TSK) շարունակում են հրետակոծել Սիրիայի Հալեպ քաղաքին մոտ գտնվող Ազազ շրջանը, որտեղ տեղակայված են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) հենակետերը: Ինչպես իրազեկում է թուրքական «haberler» լրատվական կայքը, թուրքական զինուժը նշյալ հարվածներն իրականացրել է թուրքական արտադրության «Fırtına» տեսակի հաուբից հրանոթներով:
Կրակի տակ է պահվել նաև Ազազ շրջանի հարավարևմտյան մասում գտնվող Այնդաղնե գյուղի Սիրիայի քրդական ուժերի զինանոցները: Ի դեպ, նշյալ գյուղն այժմ գտնվում է քրդերի վերահսկողության տակ:
Թուրքական աղբյուրի պնդմամբ` փետրվարի 12-ին Ազազ շրջանի հարավարևելյան մասում գտնվող Մարանաս շրջանից քրդական ուժերը կրակ էին բացել Թուրքիայի սահմանների ուղղությամբ:
Օրերս աշխարհի մի շարք երկրներ Թուրքիային կոչ էին արել դադարեցնել Սիրիայի քրդական ուժերի ուղղությամբ իրականացվող հրետակոծությունները:
Աղբյուրը նաև այն համոզմունք է հայտնում, թե Ազազ շրջանում բացի ԺՄԿ-ի ուժերից, այնտեղ գտնվում են նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մայիսի 19-ին՝ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վեռադառնալիս Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր:
Կան նաև շրջանակներ, որոնք նկատի ունենալով իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրել են․ «Տարոսը մեզ»։
Oրակարգում են լինելու դատական համակարգի փոփոխության նախագծի, կրթության ոլորտի և տնտեսության վերաբերյալ հարցեր:
Ըստ թուրքական գերատեսչության՝ հույն աջ ծայրահեղականների կողմից արվող պնդումները վնասում են թուրք-հունական հարաբերությունները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |