Տարածաշրջան13:19, 19 Փետրվար 2016
Թուրքիան ընդլայնում է Սիրիայի քրդերին հասցվող հարվածների աշխարհագրությունը
Երեկ երեկոյան ժամերին թուրքական զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության»` (PYD-ԺՄԿ) Սիրիայի հյուսիս-արևմտյան Աֆրին քրդաբնակ քաղաքում և դրա շրջակայքում տեղակայված դիրքերին:
Քրդական համանուն կանտոնի (վարչատարածքային միավոր) կենտրոնը հանդիսացող Աֆրին քաղաքին թուրքական կողմը հարվածներ է հասցրել Սիրիայի հետ սահմանային Հաթայ նահանգի Քըրըքհան շրջանում տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներով:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` հրթիռակոծուման ժամանակ օգտագործվել են «Stinger» և «I-Hawk» տեսակի հրթիռներ:
Նշենք, որ Թուրքիան առաջին անգամն է հարվածներ հասցնում Աֆրինի ուղղությամբ: Մինչ այս թուրքական զինված ուժերը «Fırtına» տեսակի հաուբից հրանոթներով հարվածներ էին հասցնում ԺՄԿ-ի դիքերն սիրիական Ազազ քաղաքի մերձակայքում:
Այդ հարվածների նպատակն է կանխել քրդական կուսակցության զինված ջոկատների` ԺՊՈւ-ի («Ժողովրդի պաշտպանության ուժեր»-YPG) առաջխաղացումը դեպի ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ գտնվող քաղաք:
Սիրիայի քրդաբնակ շրջանները փաստացիորեն կառավարող քրդական ԺՄԿ-ին և նրա ռազմական թևին Անկարան համարում է Թուրքիայում և աշխաարհի շատ երկրներում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության մի մասը:
Այնինչ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ բազմիցս հայտարարել են, որ ԺՄԿ-ն ՔԲԿ-ից առանձին կառույց է, որը Սիրիայում ամենահաջող պայքարն է մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուզանդական ժառանգության վերափոխմանը արձագանքել է Հունաստանի արտգործնախարարությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր:
Իրանի արտգործնախարարը հանդիպել է Թուրքիա-Իրան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Քայհան Թյուրքմենօղլուի գլխավորած պատվիրակության հետ։
Նա հանդիպել է մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Էրդողանի հետ։
Թուրքիան ապրիլին հայտարարել էր Իսրայել ապրանքների արտահանումը դադարեցման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |