Միջազգային07:18, 16 Փետրվար 2016
Արևմտյան մամուլի անդրադարձը Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքների ռմբակոծությանը
Թուրքիայի կողմից Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր» (ԺԻՈւ -YPG) զինված խմբավորման դիրքերի ռմբակոծումն իր արձագանքն է գտել համաշխարհային մամուլում:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը՝ խնդրին անդրադարձել են այնպիսի հայտնի լրատվամիջոցներ, ինչպիսիք են ամերիկյան «Washington Post»-ը, բրիտանական «The Times» և «Guardian» պարբերականները:
«The Times» թերթն անդրադարձել է Թուրքիայի կողմից YPG -ի դիրքերի ռմբակոծմանը՝ «Դժոխքի դարպասները» վերնագրի ներքո: Բրիտանական պարբերականի մեկնաբանությամբ՝ «Թուրքիան և Սաուդյան Արաբիան ներքաշվում են բարդ ու արյունոտ սիրիական պատերազմի մեջ»:
Նշվում է, որ Թուրքիան արդեն 2 օր է, ինչ ռմբակոծում է քրդական դիրքերը: «Ռուսաստանը զգուշացնում է հնարավոր համաշխարհային պատերազմի մասին: Ինչպես երևում է՝ արևելք-արևմուտք հաշվեհարդարը մոտենում է: Ժամանակն է հիշեցնելու բոլոր կողմերին, որ պատերազմի հիմնական նպատակը «Իսլամական պետությանը» (ԻՊ-İŞİD) հաղթելն է և Սիրիայի մասնատման կանխումը: Քրդական հարցի բռնի ուժով լուծելու ժամանակը չէ»:
«Guardian»-ի բնութագրմամբ՝ «Քրդական դիրքերը ռմբակոծելով՝ Թուրքիան ավելի է ներքաշվում սիրիական պատերազմի մեջ»:
Թերթը հիշեցնում է, որ Թուրքիան պայքարում է PKK-ի («Քուրդիստանի բանվորական կուսակցություն»-ՔԲԿ) դեմ, որը կապված է YPG-ի հետ և հայտնի է որպես ահաբեկչական, անջատողական կուսակցություն: Անգլիական պարբերականը գրում է նաև, թե Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ցանկանում է, որ YPG -ն նահանջի Հալեպում իր նվաճած դիրքերից:
Իսկ «Washington Post»-ի հրապարակման համաձայն՝ «Հալեպում փոքր մասշտաբով համաշխարհային պատերազմ է ընթանում»:
Ռուսաստանը ռմբակոծում է Հալեպը, իսկ իրաքյան և լիբանանյան ուժերը՝ Իրանի ռազմական խորհրդատուների հետ օգնում են սիրիական բանակին: Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն, Թուրքիան և Սաուդյան Արաբիան աջակցում են Բաշար Ասադի դեմ պատերազմող ուժերին, իսկ Վաշինգտոնի և Մոսկվայի դաշնակից քրդերը նոր տարածքներ են նվաճում: Ամերիկյան թերթը նաև հիշեցնում է, որ İŞİD-ն այստեղ մի քանի գյուղ է շրջափակել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Մայիսի 19-ին՝ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վեռադառնալիս Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր:
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մայիսի 19-ին՝ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վեռադառնալիս Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր:
Կան նաև շրջանակներ, որոնք նկատի ունենալով իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրել են․ «Տարոսը մեզ»։
Ըստ թուրքական գերատեսչության՝ հույն աջ ծայրահեղականների կողմից արվող պնդումները վնասում են թուրք-հունական հարաբերությունները:
Oրակարգում են լինելու դատական համակարգի փոփոխության նախագծի, կրթության ոլորտի և տնտեսության վերաբերյալ հարցեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |