Տարածաշրջան12:16, 15 Փետրվար 2016
Times. Ռուսաստանը և Թուրքիան բախման ճանապարհին են

Բրիտանական հայտնի «Times» պարբերականը «Դժոխքի դարպասներ» խորագրով հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարել սիրիական ճգնաժամի համատեքստում ռուս-թուրքական հարաբերություններին: Թուրքական ընդդիմադիր «cumhuriyet» թերթը, հղում անելով հիշյալ պարբերականին, գրում է, որ հոդվածում խոսվում է նաև այն մասին, թե Թուրքիան արդեն 2 օր է, ինչ ռմբակոծում է Սիրիայի քրդական ուժերի դիրքերը:
Ըստ հոդվածի` Սիրիայում այժմ այնպիսի իրավիճակ է, երբ եկել է Արևելք-Արևմուտք հաշիվներ մաքրելու ժամանակը: Ընդգծվում է, որ թեև բոլոր կողմերի նպատակը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարն է, այնուամենայնիվ դրա հետ մեկտեղ չպետք է թույլ տալ, որ Սիրիան մասնատվի:
Թուրքական ուժերի կողմից Սիրիայի քրդական ուժերի դեմ իրականացվող հրետակոծությունների մասին պարբերականը գրում է, որ Անկարան շատ վճռական է տրամադրված այդ հարցում Որովհետև շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանի օժանդակության տակ գտնվող Սիրիայի քրդերը ցանկանում են սեփական փոքր պետությունը ստեղծել:
Որպես Սիրիայում ռուս-թուրքական շահերի բախման ամենաթեժ կետ նշվում է Հալեպը: Այստեղ, ըստ հոդվածի, Ռուսաստանը և Թուրքիան առճակատման կարող են գնալ: Դրան կարող են նպաստել ռուսական ավիահարվածները, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին:
«Ռուսաստանը և Թուրքիան բախման ճանապարհին են: Ռուսաստանը երբեք չի ընդունի օտար զինվորների ներխուժումը Սիրիայի հյուսիս: Թուրքիայի սահմանային կռիվները պատճառ կդառնան, որպեսզի Սիրիայի քրդերը շուտով հրահրիչ հարձակումների գնան: Իր հերթին Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի օգնությանը կդիմի: Եվ այդ իրավիճակում արդեն Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն դուրս կգան դեմ առ դեմ»:
Անդրադառնալով Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)-ը՝ անգլիական պարբերականն ընդգծում է, որ թուրքական իշխանությունները, քուրդ զինյալների դեմ ուժ կիրառելով, մեկ է, չեն կարող կարգավորել խնդիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու ու հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |