Տարածաշրջան09:38, 15 Փետրվար 2016
Դավութօղլուն Մերկելին տեղեկացրել է, որ Թուրքիան հետքայլ չի անի

Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» (ԺԻՈւ-YPG) դեմ Թուրքիայի կողմից իրականացվող հրետակոծությունները մեծացրել են լարվածությունը: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն թեմայի վերաբերյալ հեռախոսազրուց է ունեցել Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի, իսկ ԱՄՆ նախագահ Օբաման՝ ռուս պաշտոնակից Պուտինի հետ:
Նշվում է, որ Մերկելի հետ զրույցի ժամանակ Դավութօղլուն հայտնել է, որ Թուրքիան այլևս հետքայլ չի անի: Կանցլերին նա տեղեկություններ է հաղորդել ռազմագործողությունների մասին և նշել, որ իրենք թուլ չեն տալու YPG-ին՝ շարունակել ագրեսիվ բնույթի գործողությունները:
«Մեր անվտանգության ուժերը PYD/YPG-ի դեմ անհրաժեշտ գործողություններ են իրականացրել և շարունակելու են իրականացնել», - նկատել է Դավութօղլուն:
Միևնույն ժամանակ Սպիտակ տունը հայտարարություն է տարածել այն մասին, որ նախագահ Օբաման հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են փետրվարի 11-12-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացած Սիրիային աջակցության միջազգային խմբի հանդիպման արդյունքները: Հայտարարության համաձայն՝ Օբաման նշել է, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել Սիրիայի ընդդիմադիր ուժերին ուղղված ռմբակոծությունները և կառուցողական դեր խաղալ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Սիրիան շրջադարձի նախաշեմին է: Ըստ Քերիի՝ առաջիկա շաբաթների ընթացքում կայացվելիք որոշումները կնպաստեն կամ սիրիական պատերազմի դադարեցմանը կամ, ընդհակառակը, ավելի սաստկացմանը:
Նշենք, որ անցյալ շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել Սիրիայում հրադադարի ռեժիմ հաստատելու մասին, մինչդեռ կարճ ժամանակ անց Սիրայում գտնվող YPG-ի դիրքերը Թուրքիայի ռմբակոծության թիրախը դարձան:
ԱՄՆ-ն և Ֆրանսիան պահանջել են Թուրքիայից «անմիջապես դադարեցնել» Սիրիայի ուղղությամբ ռմբակոծությունները, իսկ Դամասկոսը սպառնացել է, որ եթե ռմբակոծությունները չդադարեցվեն, իրենք կդիմեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու ու հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |