Մշակութային07:15, 12 Փետրվար 2016
Մանիսայի պատմական հայկական եկեղեցին վերանորոգվելուց հետո կվերածվի մշակույթի տան
Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում գտնվող պատմական հայկական եկեղեցին վերանորոգվում է: Թուրքական «Milliyet» թերթի կայքի վկայությամբ՝ եկեղեցու շենքը, որը մինչև 2003թ. գործել է որպես Թուրգութլուի քաղաքապետարանի ծառայողական շենք, վերանորոգումից հետո կվերածվի Կրթության, մշակույթի և արվեստի տան:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) Թուրգութլուի շրջանային կենտրոնի ղեկավար Մյուրշիթ Գեդիզլին, տեղական մի հեռուստաընկերության եթերում մտագոհություն է հայտնել, թե տարիներ շարունակ որպես քաղաքապետարանի շենք հայտնի կառույցը, որի վերանորոգման համար այսօր իրենք հանգանակություն են կատարել, վերանորոգումից հետո կարող է կրկին ուխտատեղի դառնալ:
Թերևս, թուրք պաշտոնյաին զայրացրել է այն հանգամանքը, որ պատմական հայկական եկեղեցին, տարիներ շարունակ այլ նպատակների ծառայելուց հետո նույնիսկ, դեռևս մոռացության չի մատնվել և պաշտոնական շրջանակների կողմից հիշատակվում է որպես հայկական աղոթատեղի:
Նշենք, սակայն, որ վերանորոգումից հետո եկեղեցու՝ հայերին վերադարձվելու կամ վերաբացվելու վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նախագահել է Բալըքլըի գերեզմանատան Ս. Սարգիս մատուռի հրապարակում տեղադրված 84-րդ պատրիարքի կիսանդրիի բացումը:
Ներկայացումն առաջին անգամ ֆրանսերենով և թուրքերենով բեմադրվել է 2020-ին կազմակերպված «Ստամբուլի մշակութային և արվեստի հիմնադրամի» թատրոնի փառատոնի շրջանակներում:
Նա խաղացել է «Բարեպաշտություն», «Անհաջողակը», «Փրկություն» և մի շարք այլ ֆիլմերում։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |