Տարածաշրջան10:46, 11 Փետրվար 2016
PYD-ի ղեկավար. «Առանց կոալիցիայի չենք անցնի Եփրատ գետի Արևմտյան ափը»
Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ղեկավար Սալիհ Մուսլիմը հայտարարել է, որ քրդական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպպության դեմ պայքարում առանց կուալիցիոն ուժերի համակարգման չեն անցնի Եփրատ գետի արևմտյան ափը:
Ըստ թուրքական «haberler» լրատվակայքի` վերոնշյալ հայտարարությունը Մուսլիմն արել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ իրենց գլխավոր մտահոգությունը Թուրքիայի մասնակցությունն է սիրիական պատերազմին: Մուսլիմի խոսքերով` այժմ Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող բախումները չեն ընդգրկում քրդական տարածքները, դրանք ընթանում են միայն մերձակա շրջաններում, իսկ քրդական ուժերը մասնակցություն չունեն: Այդ բախումներին, ըստ նրա, մասնակցում են միայն ԺՄԿ-ի ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերիի» (ԺՊՈւ-YPG) որոշ արաբ դաշնակիցներ, որոնք նախկինում կռվել են «Ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպության դեմ:
«Թուրքական ջոկատների և Սիրիայում գործող զինված խմբավորումների միջև ապագայում դաշնակցության հարց կարող է առաջանալ և նրանք քրդական տարածքների վրա կարող են հարձակվել,-ասել է ԺՄԿ-ի ղեկավարը
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության էր արել,որ իրենք երբեք թույլ չեն տա, որ քրդական ուժերն անցնեն Եփրատ գետի արևմտյան ափը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |