Տարածաշրջան11:10, 04 Փետրվար 2016
Նորվեգական ընկերությունը հրաժարվել է Թուրքիայում հիդրոէլեկտրակայաններ կառուցել
Նորվեգական «Statkraft» էներգետիկ ընկերությունը առկախել է Թուրքիայի Սիիրթ նահանգում հիդրոէլեկրակայան կառուցելու նախագիծը: Թուրքական «sondakika» լրատվական կայքի փոխանցմամբ` նախագծի առկախման պատճառը նշյալ շրջանում տեղի ունեցող թուրք-քրդական բախումների հետևանքով ստեղծված անկայուն վիճակն է:
Նախատեսվում էր, որ « Çetin» անվամբ 2 հիդրոէլեկտրակայանները պետք է կառուցվեին Դիջլե գետի վրա, որտեղից էլ պետք է էլեկտրաէներգիա մատակակարարվեր Թուրքիայի Բիթլիս և Սիիրթ նահանգներին: Նշյալ հիդրոէլեկտրոկայանների ընդհանուր հզորությունը պետք է կազմեր 517 մգվտ:
Նորվեգական ընկերությունը նախագիծը առկախելու համար Թուրքիային կվճարի 245.5մլն դոլար տույժ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Կիրիակոս Միցոտակիսը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օրակարգում երկկողմ հարաբերություններն են:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |