Հասարակական08:10, 03 Փետրվար 2016
Թուրքական հյուրանոցներն ավելի քան 50%-անոց զեղչեր են սահմանել տուրիզմի անկման պատճառով
Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկների թվաքանակի նվազումը հնարավորություն կտա թուրք զբոսաշրջիկներին սեփական երկրում հանգիստը կազմակերպել մատչելի գներով: Այս մասին գրում է թուրքական «Milliyet» թերթը՝ նշելով, որ արդեն իսկ արտասահմանցի զբոսաշրջիկների քանակի նվազումը ազդել է թուրքական հյուրանոցների գնային քաղաքականության վրա՝ զեղչերը հասել են 55 տոկոսի:
Թուրքական զբոսաշրջային «Tatilbudur.com» առցանց ամրագրումների կայքի գլխավոր տնօրեն Բյուլենթ Քուշի խոսքերով` Թուրքիայում աճող ահաբեկչությունների պատճառով նվազել է նաև եվրոպացի զբոսաշրջիկների թիվը: Սակայն, ըստ Քուշի, սա դրական ազդեցություն կունենա ներգնա տուրիզմի ակտիվացման համար: «Հյուրանոցների համար օտարերկրյա զբոսաշրջիկների նվազումը բացասական երևույթ է: Այժմ հյուրանոցի սեփականատերերը սկսել են ներքին շուկան ակտիվացնելու համար զեղչեր սահմանել»,- նկատել է տալիս Քուշը:
Ըստ մասնագետի՝ արտարժույթի փոխարժեքի բարձրացումը նույնպես նպաստում է, որ թուրք զբոսաշրջիկներն ընտրեն հանգստի ներքին շուկան:
Արտարժույթի փոխարժեքի բարձրացման դրական կողմի մասին խոսելով՝ Քուշը նշել է. «Սա նշանակում է, որ արտասահմանում հանգստանալու որոշումը ավելի դժվար կլինի քաղաքացիների համար, ինչը թերևս լավ է. փողը կմնա ներքին շուկայում: Ռուսների և որոշ եվրոպական երկրներից եկող զբոսաշրջիկներին կփոխարինեն թուրքերը: Դրան կնպաստի նաև հյուրանոցների զեղչերը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն ընդգծել է, որ այն 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 53.7 տոկոսով:
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
ՄԱԿ-ի «Միգրացիոն կազմակերպության» տվյալներով, նրանց թիվը հասել է 3.6 մլն-ի:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |