Մարզական13:46, 29 Հունվար 2016
Բեշիքթաշի և Ռայո Վալեկանոյի միջև բանակցություններ են ընթանում Օզբիլիսի վարձակալության հարցով
Թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը, որը Մոսկվայի «Սպարտակից» վերջերս ձեռք է բերել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի տրանսֆերը, մարզիկի վարձակալության վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Ըստ թուրքական «Yeni akit» թերթի կայքի` ակումբի կողմից հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մեր պրոֆեսիոնալ թիմի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսի վարձակալության հարցով իսպանական «Ռայո Վալեկանո» ակումբի հետ բանակցությունները սկսված են»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը 4.5 տարվա պայմանագիր է կնքել թուրքական «Բեշիքթաշ» ակումբի հետ: Օզբիլիսը մինչև սեզոնի ավարտը վարձակալությամբ հանդես կգա իսպանական «Ռայո Վալեկանո»- ում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վերջին անգամ Թուրքիան 2021-ին էր ընդունել արքայական մարզաձևի գրան պրիներից մեկը։ Այդ գրան-պրիում հաղթել էր ֆինլանդացի ավտոարշավարորդ Վալտերի Բոտտասը։
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Fenerbahce»-ի հարձակվող բոսնիացի մուսուլման Էդին Ջեկոյի արած ժեստը խաղադաշտում։
«Super Liga»-ի մասնակից 1 ակումբի և թուրքական 5 այլ ֆուտբոլային ակումբի նկատմամբ կիրառվել է տրանսֆեր իրականացնելու արգելք:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Կիրիակոս Միցոտակիսը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օրակարգում երկկողմ հարաբերություններն են:
Ֆինանսական ոլորտի մասին վերլուծություններ իրականացնող ամերիկյան ընկերությունը կանխատեսումներ է արել Թուրքիայի դրամավարկային քաղաքականության և տնտեսության վերաբերյալ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |