Տարածաշրջան12:26, 25 Հունվար 2016
Դիարբեքիրում կրկին բախումներ են. հայկական Սբ. Կիրակոս եկեղեցին վտանգված է

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում կրկին զինված բախումներ են ընթանում թուրք ուժայինների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) միջև: Թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ոստիկաններից, զինվորներից ու քաղաքացիներից կազմված թիմերը ակտիվ պայքար են մղում մասնավորապես Հասըրլը թաղամասում: Նշվում է, որ թուրքական կողմը քուրդ զինյալների բարիկադներն ու խրամատները տանկերից է ռմբակոծում:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ ՔԲԿ-ի զինյալները պատսպարվել են Dört Ayaklı Minare-ի (Դյորթ Այաքլը Մինարե) փողոցում, որտեղ 2015թ. նոյեմբերին փողոցային բախումների ժամանակ սպանվել էր Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչին:
Հայտնվում է, որ շուրջ 54 օր շարունակվող պարետային ժամերի ընթացքում գրեթե չդադարող բախումների հետևանքով որոշակիորեն տուժել է նաև Սուրում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին: Մտավախություն կա, որ առկա իրավիճակի պատճառով եկեղեցին դեռ ավելի մեծ վնասներ կարող է կրել:
Հիշեցնենք, որ Սուրբ Կիրակոսը Միջին Ասիայի ամենամեծ հայկական եկեղեցին է: 97 տարի կիսավեր մնալուց հետո այս պատմական կառույցը վերանորոգվել և մեծ շուքով վերաբացվել է 2012թ.: Իսկ 2015թ. եկեղեցին արժանացել է Եվրամիության մշակութայի ժառանգության «Մեծ մրցանակին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |