07:20, 22 Հունվար 2016
Թուրքիայի նախագահ.«Նրանք փորձում են զուգահեռ անցկացնել հայերի տեղահանության հետ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրում տեղի է ունեցել «նախագահական կլոր սեղան», որին մասնակցել են մի շարք թուրք գրողներ ու ակադեմիկոսներ: Թուրքական «Sondakika.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի և այլ օրակարգային խնդիրներից բացի քննարկվել է նաև վերջերս 1.128 թուրք գիտնականների կողմից ստորագրված խաղաղության կոչ պարունակող հայտարարությունը:
Ըստ աղբյուրի՝ թեմայի վերաբերյալ Էրդողանը հետևյալ մեկնաբանությունն է արել. «Նրանք ասում են. «Պետությունը կոտորածներ է կազմակերպում, հարկադիր տեղահանություններ է անում»: Նրանք փորձում են զուգահեռ անցկացնել հայերի տեղահանության հետ: Դա ոչ կառուցողական, ոչ բարյացակամ մոտեցում է, որը կարող է միջազգային ասպարեզում Թուրքիային դժվար կացության մեջ դնել, աջակցել ահաբեկչությանը»:
Հիշեցնենք, որ քրդական հարցի խաղաղ լուծման կողմնակից, քրդաբնակ շրջաններում հայտարարված պարետային ժամի դեմ բողոքող վերոնշյալ թուրք գիտնականներ վերջերս հանդես էին եկել հայտարարությամբ, որը մեծ իրարանցում էր առաջացրել Թուրքիայում: Հայտարարությունը կրում էր «Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» կարգախոսը: Այն պահանջ էր ներկայացնում՝ վերջ տալու այդ շրջաններում պարետային ժամերին ու բնակչության իրավունքների ոտնահարումներին ու բռնություններին:
Հայտարարության պատճառով թուրք գիտնականների նկատմանբ հետաքննություն էր սկսվել, ինչի շրջանակներում արդեն տասնյակ մարդիկ էին ձերբակալվել: Իշխանամետ թերթերը այդ հայտարարությունը անվանել էին դավաճանություն, իսկ այն ստորագրած գիտնականներին մեղադրել ավելի վաղ Հայոց ցեղասպանության համար հայերից ներողություն խնդրելու ստորագրահավաք-արշավին մասնակցելու մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |