Տարածաշրջան10:09, 24 Դեկտեմբեր 2015
Sabah.«Ռուսաստանն ու Հայաստանը միավորվել են՝ ընդդեմ Թուրքիայի»

Դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստորագրել են պայմանագիր՝ 2016թ. Կովկասյան տարածաշրջանում համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը այս համագործակցությունը բնութագրել է որպես «միավորում ընդդեմ Թուրքիայի»: Որպես իր թեզի ապացույց կայքը հղում է անում գեներալ Ալեքսանդր Լուզանի խոսքերին: Վերջինս «РИА Новости»-ի հետ հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե Ռուսաստան–Հայաստան ռազմական համագործակցությունը կապված է Թուրքիայի հետ:
«Այսօր հակաօդային պաշտպանությունը ռազմական ոլորտում ամենակարևորն է: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և նրա տարածքում գտնվում են ոչ միայն թուրքական, այլև ամերիկյան ռազմաօդային ուժեր: Օդային սահմանների պաշտպանության համար ավելի լուրջ համակարգ է անհրաժեշտ, այդ պատճառով էլ ուժերը միավորվել են», - ասել է Լուզանը:
Գեներալը նաև նշել է, որ աշխարհագրական դիրքի պատճառով հայ-ռուսական ռազմաօդային համագործակցությունը դժվարանում է, սակայն սա կարող է լավ նախադեպ լինել՝ ԱՊՀ մյուս երկրների հետ համատեղ ռազմաօդային համակարգեր ստեղծելու համար: Արդեն իսկ աշխատանքներ են տարվում Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ համապատասխան համակարգերի ստեղծման ուղղությամբ:
Ռուսաստան - Հայաստան ռազմաօդային համագործակցության համատեքստում Լուզանը նշել է նաև, որ Հայաստանում ռուսական ռազմաբազա է տեղակայված, որը նույնպես պետք է պաշտպանել այլ երկրների ռազմաօդային ուժերից:
Թուրքական կայքն անդրադարձել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս չի կարող խոսք լինել հրադադարի ռեժիմի խախտման մասին, քանի որ Ադրբեջանը կիրառում է իր բոլոր տեսակի պահուստային ռազմատեխնիկան և ըստ էության խոսքն արդեն իրական պատերազմի մասին է:
Հիշեցվում է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հրադադարը կնքվել էր 1994 թվականին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |