Միջազգային10:01, 23 Դեկտեմբեր 2015
Կանադան ապաստան կտա Թուրքիայից եկող 7.000 սիրիացի փախստականի
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգը հայտարարել է, որ Կանադան Թուրքիայից 7.000 սիրիացի գաղթական կընդունի:
Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության լրագրողի հետ զրույցում Սվինգը նշել է, որ Կանադան պատրաստվում է ընդունել շուրջ 25.000 փախստականի, որոնց մեծ մասը՝ Հորդանանից և Լիբանանից, իսկ 7.000-ը կընտրվեն Թուրքիայում գտնվող սիրիացիներից:
Ըստ ՄՄԿ տնօրենի՝ Հորդանանից և Լիբիայից փախստականների տեղափոխում Կանադա արդեն սկսվել է: Նրանք այժմ բժշկական ստուգումներ են անցնում, իսկ Թուրքիայում համապատասխան մասնագետների փոքր թվի և լեզվի խնդրի պատճառով գործընթացը ավելի դանդաղ է ընթանում:
Ավելի վաղ արված հայտարարության համաձայն՝ 2016 թ. Կանադան պատրաստ կլինի ընդունելու արդեն 50.000 փախստականի:
Հիշեցնելով, որ այս տարի շուրջ մեկ միլիոն գաղթական է մեկնել Եվրոպա՝ Սվինգը ընդգծել է, որ մեկ միլիոնը այնպիսի ցուցանիշ չէ, որ խնդիրներ առաջանան: ՄՄԿ տնօրենը շեշտել է, որ անհրաժեշտ է այդ բոլոր գաղթականներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալ: Ըստ նրա՝ գաղթականների առաջ իրենց դռները փակելով՝ եվրոպական երկրները ավելի են խորացնում առկա ճգնաժամը, որը իրականում Եվրոպայի համար միանգամայն հաղթահարելի է:
Ըստ աղբյուրի՝ այս տարվա ընթացքում Էգեյան ծովով Հունաստան է գաղթել 816.752, Իտալիա՝ 150.000. քաղաքացի: Իսկ ցամաքով Թուրքիայից Հունաստան է տեղափոխվել 4.256 , Բուլղարիա՝ 29.956 գաղթական:
2015թ. Եվրոպա հասնել ջանացող ևս 3.600 փախստական խեղդվել է Միջերկրական ծովում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Կիրիակոս Միցոտակիսը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օրակարգում երկկողմ հարաբերություններն են:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |