Տարածաշրջան10:10, 17 Դեկտեմբեր 2015
ԻՊ-ի ահաբեկիչները հարվածել են Իրաքի թուրքական ռազմաճամբարին
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները հարձակում են գործել Իրաքի Մոսուլ քաղաքից ոչ հեռու գտնվող Բաշիքա շրջանում տեղակայված թուրքական ռազմաճամբարի վրա: Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` ԻՊ-ի զինյալները թուրքակական զորամասին հարվածել են «Katyusha» տեսակի հրթիռներով:
Նշվում է, որ թուրքական ռազմաճամբարի հրետանային ստորաբաժանումը պատասխան կրակ է բացել ահաբեկիչների ուղղությամբ:
Հարվածների հետևանքով 4 թուրք զինվորական է վիրավորվել, որոնք ուղղաթիռով տեղափոխվել են Թուրքիա:
Հաղորդվում է նաև, որ ԻՊ-ի զինյալները թուրքական ճամբարին հարվածները հասցվել են Բաշիքայում գտնվող քրդական զորամասերից մեկի վրա կատարված հարձակման ընթացքում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին Իրաքյան Քուրդիստանի Բաշիքա շրջան, որտեղ հաստատվել են ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում:
Իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` փեշմերգայի, զորաջոկատները մարզելու նպատակով արդեն 2 տարի Բաշիքայում գտնվող որոշակի քանակով թուրք զինվորականների թվի կտրուկ ավելացումը, ըստ Անկարայի, «ԻՊ»-ի խմբավորման դեմ պայքարը արդյունավետ դարձնելու նպատակ ունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մայիսի 19-ին՝ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վեռադառնալիս Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր:
Oրակարգում են լինելու դատական համակարգի փոփոխության նախագծի, կրթության ոլորտի և տնտեսության վերաբերյալ հարցեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |